կարևոր
3988 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-02 17:09
Քաղաքական

Ով/ովքեր պետության ուժային կառույցները վերածել են սեփական անվտանգության պահպանման բութ գործիքի, ամենավախկոտն ու անպաշտպանն են․ Աղվան Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելութը՝ ԱԺ հայտարարությունների ժամին․

«Մի քանի պարզ բան․

Ով/ովքեր հրաժարվում են Արցախից, Հայաստանի Հանրապետությունում դատապարտվելու են պետական դավաճանության համար։

Ով/ովքեր անկարող են պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և՛ իրենք, և՛ իրենց սերունդները տեղ չեն ունենալու մեր երկրում։

Ով/ովքեր ուրանում են Հայոց ցեղասպանությունը, պատասխան են տալու սրբադասների առաջ։

Ով/ովքեր թուլացրել են հայկական բանակը, Արցախի պաշտպանության բանակը, ներում չեն ունենալու։

Ով/ովքեր հարձակվում են հայկական ինքնության հիմնասյուներից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա, նզովված են լինելու։

Ով/ովքեր պառակտում են մեր ժողովրդին Հայաստանում ու Սփյուռքում, ծառայության մեջ են մեր մրցակիցների և հակառակորդների մոտ։

Ով/ովքեր հրամայել են Եռաբլուրում բռնություն կիրառել զոհվածների ծնողնրի հանդեպ, դատապարտվելու են։

Ով/ովքեր պետության ուժային կառույցները վերածել են սեփական անվտանգության պահպանման բութ գործիքի, ամենավախկոտն ու անպաշտպանն են։

Ով/ովքեր ժողովրդավարության քողի տակ բռնապետություն են փորձում հաստատել, դատապարտված են։

Այստեղ ես անուն առ անուն արձանագրում եմ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ԱԱԾ պետ Ամեն Աբզայանի, ՊՆ Սուրեն Պապիկյանի, ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի, նա խկին ու ներկա դատախազ Արթուր Դավթյանի, Աննա Վարդապետյանի անմոռանալի անունները, գլխավորի անունը՝ միշտ մտքում։

Հարգելի խորհրդարան, ես չեմ մտածում, որ ձախ կողմում նստածները բոլորը այդպիսին են, քչերն են այդպիսին։ Բայց հիշեք՝ դավաճանությունը պաշտպանողները հանցակիցներ են։ Հիշեք՝ իշխանությունը ոչինչ է Հայաստանի համեմատ։

Որ իմ նկարագրած ՀՀ-ն լինելու է, խնդրում եմ մի կասկածեք»։