կարևոր
4240 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-23 14:02
Քաղաքական

Կրկնվող պատմությունից դասեր քաղելու հրամայականը ամ Շուշիի կոտորածից 103 տարի անց «Ստեփանակերտի կոտորած» թույլ չտալու մասին․ Ալվինա Աղաբաբյան

Կրկնվող պատմությունից դասեր քաղելու հրամայականը ամ Շուշիի կոտորածից 103 տարի անց «Ստեփանակերտի կոտորած» թույլ չտալու մասին․ Ալվինա Աղաբաբյան

▪️ 1919 թվականն է։ Արցախի բնակչության լիազոր ներկայացուցիչների թվով արդեն հինգ համագումարներ, չտրվելով անգլիացիների աջակցությունը վայելող Ադրբեջանի ճնշումներին, վճռականորեն մերժել են ընդունել Ադրբեջանի իշխանությունը՝ երկրամասը վերահաստատելով որպես Հայաստանի Հանրապետության մաս։

▪️ Սպառնալիքների միջոցով չկարողանալով նվաճել Արցախը՝ Ադրբեջանը դիմում է կտրուկ միջոցների․ 1919 թ․ հուլիսի կեսերից սկսում է նորանոր ուժեր կենտրոնացնել Արցախի սահմանամերձ շրջաններում՝ ավերածությունների ենթարկելով հայկական գյուղերը, կազմակերպելով հայերի ջարդեր։

▪️ Արցախը հայտնվում է չափազանց ծանր կացության մեջ․ մի կողմից՝ շրջափակումը, սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակը, սովը և հիվանդությունները, մյուս կողմից՝ թուրքերի կողմից իրագործվող հարձակումները, ավերածությունները, բռնարարքներն ու ջարդերը։ Ստեղծված իրավիճակում Արցախի ժողովուրդը, այդպես էլ ՀՀ-ից էական օժանդակություն չստանալով և երկրամասը թշնամուց պաշտպանելու համար բավարար ուժեր և միջոցներ չունենալով, ստիպված է իրավիճակից դուրս գալու համար ելք փնտրել միայնակ։

▪️ Զենքի սպառնալիքի տակ և դեպի իրենց ուղված հրանոթների պայմաններում 1919 թ․ օգոստոսի 22-ին Արցախի բնակչության լիազոր ներկայացուցիչների 7-րդ համագումարի կողմից ընտրված հանձնաժողովը հարկադրաբար Ադրբեջանի հետ ստորագրում է ժամանակավոր համաձայնագիր՝ ժամանակավորապես իրեն համարելվ Ադրբեջանի սահմաններում, մինչև խնդիրը վերջնական լուծում կստանա Փարիզի վեհաժղովում։

▪️ Ուղիղ 8 ամիս անց՝ 1920 թ․ մարտի 23-ին ադրբեջանական բանակը կազմակերպում է Շուշիի հայ ազգաբնակչության սպանդը։ Երեք օր շարունակ թուրքերն անխնա կոտորում է Շուշիի հայերին, վառում, ոչնչացնում ու թալանում քաղաքի հայկաբնակ թաղամասերը։ Շուշիի կտորածին զոհ է գնումմոտ 8000 հայ, հազարավոր շուշեցիներ փախնում ու ապաստան են գտնում Արցախի այլ բնակավայրերում․․․

Այս անցքերից 103-104 տարի անց պատմությունը կարծես նույնությամբ կրկնվում է՝ Արցախի շուրջբոլորը զորքերի կուտակում, սպանություններ, արդեն 3 ամսից ավել տևող շրջափակում, պարենային ու սոցիալ-տնտեսական խնդիրներ, պատերազմի սպառնալիք ու պահանջ՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։

Թշնամու պահանջի կատարումը բերելու է հայերի նոր ցեղասպանության, որը պատմության մեջ թերևս կհիշվի որպես "Ստեփանակերտի կոտորած"։

1920 թ․-ի Շուշիի կոտորածը չպիտի կրկնվի։

Իսկ դրան հնարավոր է հասնել միայն թիկունքում ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ունենալու պարագայում, որի համար ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․․․

 

Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար