Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդը՝ Սամվել Վարդանյանը, աշխատում էր Aspar Boutique Hotel-ում։ Նրան ակցիայից հետո ազատել են աշխատանքից։ Սամվելը պատմել էր, թե ինչպես է տնօրենն իրեն կշտամբել, թե քո ակցիան իմ բիզնեսին վնասում է։ Այդ հյուրանոցի տեղում անցյալում արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հայրական տունն էր։ Հյուրանոցը բացվել է 22-ի վերջին՝ Սայաթ-Նովայի 38 հասցեում։
Սա այն հասցեն է, որը 2 տարի առաջ հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, երբ Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն տարածեց՝ կոչ անելով Մանուկյանին՝ դադարեցնել ապօրինի շինարարությունը։ Ուղիղ 1 տարի անց տեղեկացանք, որ այդ հասցեում հյուրատուն է բացվել, եւ Մանուկյանն ու ազգականներն ակտիվորեն գովազդում էին հյուրանոցը։
Ակցիան իրականացրած Սամվելին երեկ հարցրինք՝ իր գործատուն-տնօրենը Հովհաննես Մանուկյա՞նն է, ում հետ զրույցից հետո ազատվել է աշխատանքից։ Ասաց․ «Ես չգիտեմ՝ ով է իրական սեփականատերը, գուցե վարձակալությամբ են աշխատում, բայց այդ հյուրանոցում ներկայացած տնօրենը հաստատ Ձեր ասած մարդը չէ»։ Մեզ չհաջողվեց կապվել պարոն Մանուկյանի հետ, իսկ հյուրանոցից փոխանցեցին, որ տնօրենը տեղում չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում