Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-06-06 11:34
Քաղաքական

Հունիսի 13-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կարժանանա. ԱԳ նախարար

Հունիսի 13-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կարժանանա. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում 2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Նա նշեց՝ համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի բոլոր անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացն ավարտին հասցնելուց հետո: Մնացականյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ՝ ԵՄ անդամ երկրներից համաձայնագրի համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ ԵՄ խորհրդին տեղեկացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան և Սլովակիան:

Արտգործնախարարը հայտնեց, որ հաջորդ շաբաթ՝ հունիսի 13-ին, Բրյուսելում կայանալու է ՀՀ-ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որին ՀՀ պատվիրակությունը լայն կազմով մասնակցելու է` կառավարության տարբեր մարմինները ներկայացնող գործընկերները միանալու են ՀՀ ԱԳ նախարարին՝ կատարված աշխատանքներն ամփոփելու համար: ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կարժանանա երկու կողմերի միջև, այսինքն՝ կլինի համատեղ սեփականություն:

Նախարարը հիշեցրեց՝ նախորդ տարվա հունիսին Բրյուսելում կայացել է գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցող պաշտոնական պատվիրակությունը ղեկավարվում էր Հայաստանի կողմից՝ ԱԳ նախարարի, ԵՄ կողմից՝ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից: