Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 17-ին՝ Մոսկվայում հայկական կողմի նախաձեռնությամբ, Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի և ՀՀՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի միջև տեղի են ունեցել բանակցություններ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ։ Մանրամասների մասին հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ծառայությունը հայտնել էր, որ ստուգման արդյունքում պարզվել է, որ Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարման պետական վերահսկողությունն անբավարար է։ Արդյունքում, Ռոսսելխոզնադզորը դիմել է ՀՀ անասնաբուժական ծառայությանը՝ կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով։
«Արմեն Հայրապետյանի խոքով, ինքն ուշադիր ուսումնասիրել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ստուգման հաշվետվությունը, որը Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը վերահսկելու հարցում բացահայտում է մի շարք ծայրահեղ կարևոր խնդիրներ։
Վերահսկողության համակարգի թերությունները թույլ են տվել հայկական ընկերություններին արտահանել իրանական հումքից պատրաստված արտադրանք, որոնց վաճառքը Ռուսաստանում անթույլատրելի է։ Արդյունքում՝ 2022 թվականին, Հայաստանը 10 անգամ ավելացրել է բուսայուղի մատակարարումները։ Նման սխեմաները խաթարում են մրցակցային միջավայրը ոչ միայն ռուսական շուկայում, այլև անհավասարակշռություն են մտցնում ԵԱՏՄ տնտեսական գործունեության մեջ։
Սերգեյ Դանկվերտն ընդգծել է, որ Ռուսաստանը լիովին ապահովված է կաթնամթերքով, որն արտադրվում է երկրի բոլոր մարզերում և արտահանվում արտաքին շուկաներ, և կարող է շահագրգռված լինել միայն հայկական խոհանոցի ավանդական և բացառապես հայկական հումքից պատրաստված արտադրանք ձեռք բերելով։
Ստեղծված իրավիճակը կարգավորելու և գերատեսչությունների միջև վստահության նախկին մակարդակը վերականգնելու նպատակով, կողմերը պայմանավորվել են իրականացնել փուլային աշխատանքներ։
Հայաստանը կստուգի կաթնամթերք վերամշակող ընկերությունների աշխատանքը, և Ռոսսելխոզնադզորի ծառայությանը կուղարկի այն ձեռնարկությունների ցուցակները, որոնք կարող են բավարարել ռուսական պահանջները։ Ռոսսելխոզնադզորը կստուգի դրանք և արդյունքների հիման վրա որոշում կկայացնի Ռուսաստանի հետ առևտրի մեջ մտնելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։