| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 6346 դիտում,
        
            6346 դիտում,  2 տարի առաջ - 2023-04-13 22:15
            2 տարի առաջ - 2023-04-13 22:15  
         
                
            Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը մեքենայով հեռացավ զոհվածների ծնողների «թուրքի շուն», «դավաճան», «ամոթ» վանկարկումների ներքո՝ այդպես էլ չհանդիպելով ծնողների հետ:
Մեծ թվով ոստիկաններ պատը են կազմել, որպեսզի ակցիայի մասնակիցները չմոտենան ՔԿ շենքին: Արգիշտի Քյարամյանի հեռանալուց հետո ոստիկանները նույնպես հեռացան:
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները փակել են Մամիկոնյանց փողոցը:
Նշենք, որ այսօր զոհված զինծառայողների հարազատները ՔԿ-ի դիմաց 24-ժամյա նստացույց են սկսել: Նրանք պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին: Նրանք բողոքում են, որ մինչ օրս որեւէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել:
Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։