կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-23 11:52
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը 3-րդ մասնաշենք մտավ «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումների ներքո

Բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիները «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումներով ուղեկցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ՀՀ կառավարության շենքից 3-րդ մասնաշենք՝ 200 մետր քայլելու համար հրամայել էր մաքրել ճանապարհը անգամ կայանված ավտոմեքենաներից՝ հայտնում է Yerkir.am-ը։

Քաղաքացիները, հազարավոր ոստիկանների պատերի միջով, բողոքի ակցիա իրականացրին Փաշինյանի դեմ՝ Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի հորդորով։

Ոստիկանները թույլ չէին տալիս շենքին մոտենալ նույնիսկ լրագրողներին՝ խոչընդոտելով նրանց աշխատանքը, նաև այդ տարածքում ապրող քաղաքացիներին թույլ չէին տալիս գնալ իրենց տները։

«Այստեղ շարք կանգնած ոստիկանները, որ հետևում են մեզ, իրենց հայացքի տակ իրենց ընկերների արյունը վաճառող թուրքը ինչպես է իրենց պաշտպանության ներքո կառավարության մի մասնաշենքից մյուս մասնաշենքը տեղափոխվում, իրենք էլ պետք է գիտակցեն՝ ում են պաշտպանում, հանուն ինչի՞ են ծառայում։ Իրենք կոչված են ծառայելու Հայաստանի Հանրապետությանն ու պաշտպանելու ՀՀ օրենքը, ոչ թե հողատու, Շուշին Շուշա դարձնող, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող, Իլհամ Ալիևի գլխավոր ֆեյք Նիկոլ Փաշինյանին»,-ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

Ցուցարար մեկ այլ քաղաքացի ասաց, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի Հայաստանում թաղվելու։

Մանրամասն՝ տեսանյութում․