կարևոր
4186 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-12 13:59
Քաղաքական

Երեկ Տեղում զոհված Հենրիկ Քոչարյանը 44-օրյայում երկու անգամ վիրավորվել էր, աչքի ընկել բազմաթիվ սխրանքներով

Երեկ Տեղում զոհված Հենրիկ Քոչարյանը 44-օրյայում երկու անգամ վիրավորվել էր, աչքի ընկել բազմաթիվ սխրանքներով

Երեկ Տեղ գյուղի մոտ զոհված զինծառայողներից մեկը՝ Հենրիկ Քոչարյանը, Վայքից էր։

Հենրիկը 44-օրյա պատերազմի մասնակից էր, պատերազմում երկու անգամ վիրավորվել էր։

Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վայքի համայնքապետարանի աշխատակից Անուշ Ղազարյանը, Հենրիկը 44-օրյային աչքի է ընկել բազմաթիվ հերոսական դրվագներով։ «Վիրավորվելուց հետո մարտի դաշտ էր վերադարձել՝ առանց լիարժեք վերականգնվելու։ Ու ընկերները պատմում են, թե ինչպես է թշնամու կրակահերթի տակ վազել ու հանել զոհված ընկերոջը, որպեսզի մարմինը չմնա թշնամուն»,-ասում է Անուշը։

Հենրիկի դասընկեր Գևորգն էլ մեզ հետ չկարողացավ խոսել. հուզմունքը շատ մեծ էր...Ընդամենն ասաց հետևյալը. «Մենք դասարանով ընտանիքի պես էինք... Հիմա հարազատ ենք կորցրել... Կներեք, հետո կխոսենք, հիմա չեմ կարող, ուղղակի»։ Հենրիկն ուներ լեյտենանտի կոչում, ամուսնացած չէր։

Հիշեցնենք, որ երեկ Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական ստորաբաժանումները սադրել, այնուհետև կրակ են բացել ՀՀ ինքնիշխան տարածքում ինժեներական աշխատանքներ կատարող մեր զինծառայողների վրա։ Ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է չորս զոհ, վեց վիրավոր։