կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-16 15:01
Հասարակություն

Տեղի կունենա 44-օրյայում զոհվածների ստեղծագործությունների ցուցահանդեսը. Համազգայինի Երևանի գրասենյակ

Տեղի կունենա 44-օրյայում զոհվածների ստեղծագործությունների ցուցահանդեսը. Համազգայինի Երևանի գրասենյակ

Արցախի ազգային-ազատագրական պայքարը շարունակվում է: Շարունակվում է արցախցու անտարակուսելի վճռով՝ հաղթանակով փաստել Արցախում ապրելու իրավունքն ու արժանապատվությունը: Այս են պատգամում նաև արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած մեր տղաները։ Միաբան լինենք, -ասում են հերոսները, ու շարունակում։ Մեր հույսը մեր վրա դնենք՝ հաղթելու հավատով։ Այլևս երբեք պատմություն չգրենք «կորսված հայրենիքի» մասին։

 Միաբան լինենք հաղթանակ կերտելու ու ոսկե տառերով Հայոց դասագրքերում այդ հերոսական պատմությունները եկող սերունդներին փոխանցելու համար։ Միաբան լինենք, երբեք չզոհելով ճշմարիտը, իսկ ճշմարիտը մեկն է՝ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԵՐՏՈՒՄ՝ ամեն գնով։ Ահա այսպես են հերոսները ուրվագծել և ուրվագծում մեր անցնելիք ճանապարհը՝ երեկ, այսօր և վաղը։ Համազգայինի Երևանի գրասենյակը պատրաստել և տպագրության է հանձնել արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 25 երիտասարդ գեղանկարիչների և քանդակագործների ստեղծագործությունների պատկերագիրը, որի շնորհանդեսը և ստեղծագործությունների ցուցահանդեսը տեղի կունենա Հունիսի 7-ին, ժամը 16։00-ին Նկարիչների միությանում։ Հացեն՝ Աբովյան 16։

Համազգայինի Երևանի գրասենյակ