կարևոր
3559 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-03 20:54
Հասարակություն

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը

Անի Ամիրջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կյանքից հեռացել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը:

«Դաժան կյանք ...Մարդ, ում մասին միայն դրականը կարող ես խոսել։ Պարզ, բարի, հոգատար, մարդկային կին և տաղանդավոր արտիստուհի։ Ձեզ հետ աշխատելը «Անուղղելիները» ՀՍ֊ում ինձ համար Մեծ պատիվ էր....

Տիկին Լուսինես լքեց մեզ»,- գրել է Ամիրջանյանը:
 
Մարտի 18-ին դերասանուհին շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։ ՀՀ վաստակավոր արտիստի առողջական վիճակն այդ օրվանից ի վեր շարունակում էր մնալ ծայրահեղ ծանր։ Նրա կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել։ Դերասանուհին 76 տարեկան էր։ 

Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թ-ի դեկտեմբերի 4-ին՝ Գյումրիում։ Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում։ 1969 թվականին Լուսինե Կիրակոսյանն ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն թվականից Հրաչյա Ղափլանյանի հրավերով աշխատել է Երեւանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։

Դերասանուհու մասնակցությամբ ներկայացումների շարքը բազմազան է՝ «Սեր եւ ծիծաղ», «Ավտոբուս», «Քո վերջին հանգրվանը», «Կանգ առ երկրագունդ»․․․․ Նա նաեւ հայտնի էր մի շարք հեռուստանախագծերից, հեռուստադիտողի սրտերում դերասանուհին, հատկապես, տպավորվել է «Վերվարածները» հումորային սերիալում Ռոզի կերպարով։