Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մահացել է Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի առաջատար դերասան, բեմադրիչ, դրամատուրգ, ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
Դերենիկ Մարտիրոսյանը ծնվել է 1943 թվականին՝ Էջմիածին քաղաքում: 1958-68թթ որպես դերասան, Էջմիածնի ժողովրդական թատրոնում խաղացել է մի շարք ներկայացումներում` «Գնացք» (Միտյա), «Ռազմահեղափոխական խորհուրդ» (Ժիգան), «Ձորի նահապետ Գոճա» (Մաթիա), «Ես, իմ հարսնացուն և...» (Ժան), «Մեռնող ֆլորա» (Տատասկ, ՀԹԸ մրցանակ), «Երկու տիրոջ ծառան» (Սիլվիո), «Հազարան բլբուլ» (Խարի): 1964-68թթ որպես գրաշար, աշխատել է ՀՀ ԳԱԱ Էջմիածնի տպարանում:
Հեղինակել է բազմաթիվ գրքեր` հիմնականում թատրոնի և նրա գործիչների մասին: Եղել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի քարտուղարը, միջազգային փառատոների մրցանակակիր: Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, Երևան քաղաքի ոսկե զինանշանի և այլ մրցանակների: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2016թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: