Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարոն Սահակյանն իր դիրքորոշումը հայտնեց 3 օր ուշացումով, մինչ այդ իշխանական պատգամավորները, ինչու չէ նաև ընդդիմադիր պատգամավորները ովքեր ներկա են եղել հանրությանը ներակյացրել են տեղի ունեցածը։ Այս մասին Ձերբակալվածների պահման վայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ես ուրախ եմ, որ սա այն դեպքերից է, որ քննչական մարմինը առհասարակ նախաքննության գաղտնիքի մասին չխոսեց մեզ հետ։ Հանրությունն է դատավորը, թող նա դատի թե ով է ճիշտ, ով՝ սխալ։ Լավ է, որ հնարավորություն ունեցաք նաև պարոն Սահակյանի հետ զրուցել և լսել նրան»,- ասաց նա։
Անդրադառնալով Մհեր Սահակյանին կալանավորելու հիմքերին փաստաբանը նշեց, որ ակնհայտորեն այդ հիմքերը բացակայում են․
«Այս պահին չի կարող նույնիսկ խափանման միջոցի մասին խոսք գնալ, որովետև մեղադրանք չկա, մեղադրանք չկա, քանի որ անձեռնմխելիություն կա։ Երբ գլխավոր դատախազը կմտնի Ազգային Ժողով և մենք կհասկանանք, թե կոնկրետ ինչ հոդվածի մասին է խոսքը, մենք արդեն մեր դիրքորոշումը կհայտնենք։ Պարոն Սահակյանը շատ հստակ ասեց, որ եթե վարույթն իրականացնող մարմինը կգտնի, որ այստեղ եղել է անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում, նա պատրաստ է պատասխանատվություն կրել, ավելին պարոն Սահակյանը ինձ հանձնարարել է չբողոքարկել ձերբակալման որոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրականում եղել է հարված և նա ընդունում է իր հարվածի առկայությունը և ճիշտ չի համարում, որ ձերբակալման որոշումը բողոքարկվի, թեև մենք տեսնում էինք հիմքեր հատկապես ձերբակալման ընթացաքակրգի մասով, որովհետև ակնհայտ անհամաչափ ուժ էր կիրառվել»,- ասաց նա։