|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր պատգամավորները Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մերկացնող ելույթների, կոռուպցիոն բացահայտումների համար հայտնվել են թիրախում:
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական հրահանգով՝ ուժայինները վերից վար փորփրում են 4 կանանց կյանքը:
Խոսքը Աննա Գրիգորյանի, Թագուհի Թովմասյանի, Ագնեսա Խամոյանի եւ Քրիստինե Վարդանյանի մասին է: Ուժային կառույցները քաղաքական հրահանգ են ստացել ակտիվ այս քառյակի նկատմամբ ամեն գնով քրեական վարույթներ հարուցել: Օպերատիվ աշխատակիցները հետեւում են նրանց, փորփրում անցյալը, ընտանիքի անդամներին, բարեկամներին, որ ինչ-որ «թեմաներ գտնեն»:
Իհարկե, նրանցից շատերի բարեկամները, ընտանիքի անդամներն արդեն ազատվել են տարբեր աշխատանքներից, բայց խնդիր է դրված վարկաբեկիչ գործեր հարուցել այս պատգամավորների նկատմամբ:
Անգամ լուսանկարել են պատգամավորներին՝ սրճարանում միասին նստած:
Իրավապահները նաեւ փորձում են գտնել մարդկանց, ովքեր կհամաձայնեն դիմումներ գրել պատգամավորների դեմ: Եվ այդ, բնականաբար կեղծ, սարքովի դիմումների հիման վրա գործեր կհարուցվեն:
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել պայքարի բոլոր օջախները՝ մեծ կամ փոքր»։