Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Տարօրինակ օր էր երեկ: Մի անծանոթ քաղաքացի օդանավակայանի պարկինգում մոտեցավ ու ներողություն խնդրեց ՀՀԿ-ին անհիմն քննադատելու և անարդար վերաբերվելու համար»: Այդ մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ նախկին ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը․
«Մեկ ուրիշ անծանոթ` վերելակում խեղճացած հարցնում է «բա ի՞նչ է լինելու վերջը, ավելացնելով` սխալ արեցինք Սերժին հանելով»:
Մեկ այլ տարեց քաղաքացի Վիվասելի գրասենյակում բարձրաձայն, համարյա մուննաթ է գալիս ինձ վրա. «ինչի՞ չեք հավաքվում ու ռադ անեք էս խուլիգաններին, պրծնում ա երկիրը, վաղը թուրքը մտնելու ա մեր մանկապարտեզները»:
Մտնում եմ բենզալցակայան, որտեղից միշտ լիցքավորում եմ մեքենան: Անծանոթ նոր երիտասարդ էր, մի քանի ստանդարտ հարցեր տալուց հետո, վերջում ասում է. «դուք եք մեղավոր, որ նիկոլը մինչև հիմա վլաստի ա, դրան որպես դավաճան, պետք ա շուտվանից վարի տայիք, հիմա ինքն ա սաղին վարի տալու, երկիրն էլ հետը, դրա համար թուրքերը օգնում են, որ տեղը պնդացնի: Մլիցեքին փողը տալու ա, ու քսի տա ժողովրդի վրա, դրանք էլ փողի խաթր իրանց երեխեքին էլ կտրորեն, թուրքի պես աջ ու ձախ ջարդելու են: Նիկոլը Սերժի նման չի ասելու հրաժարական տամ, մենակ մարդ չտուժի: Նիկոլը լավ գիտի, որ վլաստը կորցնի, մի շաբաթ էլ չի ձգելու»:
Ոչնիչ չեմ խոսում, լուռ հեռանում եմ:
Երեկոյան մտնում եմ «Ծիրանի սուպերմարկետ»: Դրամարկղի հերթում միջին տարիքի կինը հարցնում է, «ու՞մ եք սպասում, նիկոլը ծախեց ամբողջ երկիրը, օրական զոհ ա ու տարածքի կորուստ»: Հարցնում եմ, «բայց միևնույն ժամանակ, տարածք ու զոհ տված մարդիկ գնում նիկոլ են ընտրում, ովքե՞ր պետք ա դուրս գան պայքարելու»: Զրուցակից կինն ասում է « Դուք էլ լավ գիտեք խի են ընտրում, բա ի՞նչ անի խեղճ ժողովուրդը` վախացնում են, կաշառում են, անընդհատ խաբում են: Մի բան արեք, էսպես չի լինի, կործանվում ենք»:
Դուրս ես գալիս փողոց, շփվում մարդկանց հետ, ու նրանց հայացքներից, խոսույթից, հարցերից տպավորություն է, թե Հայաստանի մեծ մասն ատում է նիկոլին ու նրա բոսյակներին: Այս իրավիճակում, երբ իշխանություն կոչվածն ակնհայտորեն, բացեիբաց կործանում է Հայաստանը` ընդդիմադիր ուժերին ուղղված քննադատությունը համարում եմ բնական: Բա էլ ումի՞ց պետք է մարդիկ ելքեր ու լուծումներ ակնկալեն:
Մյուս կողմից էլ հարց է առաջանում, իսկ արդյոք դժգոհ մարդկանց մեծ մասը պատրա՞ստ է պայքարել ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄՈւ դեմ և մինչև վերջ կանգնել պայքարող ընդդիմության կողքին: Իսկ ովքե՞ր են այն մարդիկ, որ ծառայել ու ծառայում են նիկոլի դավաճանական ծրագրերին: Իսկ ովքե՞ր են նրանք, որ Սիսիանում ու Անիում Նիկոլ են ընտրում` լավ իմանալով, որ հենց նիկոլն է իրենց զրկել և դեռ զրկելու է կյանքից ու Հայրենիքից:
Ինչպե՞ս բացատրել այս ռեբուսը»,- գրել է նա: