Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը անդրադարձավ հանրային կյանքի կարևորագույն ոլորտներին՝ տնտեսություն, սոցիալական պաշտպանություն, ժողովրդագրություն, աշխատանք և զբաղվածություն և հանրային կառավարում։
Ավետիսյանը նախ անդրադարձավ տնտեսությանը․
«Այս անգամ մեր իշխանական խոստումները վերաբերում են արդեն 2026 թվականին, խոստանում են տարեկան աճեցնել 7 տոկոսով օտարերկրյա ուղղակի ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել վեց տոկոսի։ Հիմա ինչ ունենք, փաստացի 2018 թվականին խոստանում էինք, մինչև 2050 թվականը ՀՆԱ-ի միջին տարեկան 9,5 տոկոսանոց աճ, ի՞նչ եղավ՝ իշխանափոխությունից հետո ՀՆԱ-ի աճը նվազեց և տարին 2018 թվականը ամփոփվեց 5․6 տոկոսով, 2019 թվականը ձեր ոսկեդարը փակվեց 7․6 տոկոս աճով։ Սակայն 2020 թվականին ՀՆԱ-ն կրճատվեց 7․4 տոկոսով շուրջ երկուսուկես անգամ ավել չափով, քան համաշխարհային տնտեսությունը և էապես ավել, քան մեր տարածաշրջանում։
Թադևոս Ավետիսյանի խոսքով, 2018 թականին ՀՀ-ում արձանագրվել է կապիտալի փախուստ, ինչը ՀՆԱ-ի աճի հիմնական գործոններից է։
«Պետական պարտքի բեռով շարունակաբար ավելացնում եք նաև և սահմանափակում եք մեր երկրի զարգացման ապագա հնարավորությունը։ 2018-20 թվականներին ՀՀ դրամով արտահայտված պետական պարտքն աճել է 27 տոկոսով, շուրջ տասը անգամ ավելի բարձր տեմպով, քան ՀՆԱ-ն։ Պետական պարտք-Հնա հարաբերակցությունը 2017 թվականին եղել 55․7 և կառավարելիության տիրույթում, սակայն դրանից հետո մինչև 2020 թվականը աճել է թռիչքաձև և դարձել է 67․3 տակոս՝ մտնելով անկառավարելիության դաշտ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։