Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանազավթումից հետո՝ 2018 թվականի հունիսին․
- ՀՀ պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 704 միլիոն 240 հազար ԱՄՆ դոլար,
- պետական պարքից 5 միլիարդ 449 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլարը եղել է արտաքին պարքը։
2022 թվականի դեկտեմբերին․
- ՀՀ պետական պարտքը կազմել է 10 միլիարդ 637 միլիոն 664 հազար ԱՄՆ դոլար,
- պետական պարքից 6 միլիարդ 450 միլիոն 840 հազար ԱՄՆ դոլարը եղել է արտաքին պարքը։
Փաստորեն, իշխանազավթումից չորսուկես տարի անց․
- ՀՀ պետական պարտքն աճել է թռիչքաձև՝ 3 միլիարդ 933 միլիոն 424 հազար ԱՄՆ դոլարով կամ
58,7 տոկոսով,
- պետական պարտքի տարեկան միջին աճը կազմել է 13 տոկոս,
- արտաքին պարքն աճել է 1 միլիարդ 1 միլիոն 640 հազար ԱՄՆ դոլարով կամ 18,4 տոկոսով։
Ամփոփելով՝ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո՝ 27 տարիների ընթացքում ձևավորվել է շուրջ 6,7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով պետական պարտք, իսկ այս իշխանությունների պաշտոնավարման չորսուկես տարիներին պետական պարքն աճել է շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 60 տոկոսով։
Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ կուսակցության անդամ