|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Վրաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականի երկու ամսում աճել է գրեթե 70%-ով և կազմել 467,1 մլն՝ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ. հայտնում է «Սակստատ»-ը։
Սա Վրաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 16,1%-ն է։
Ռուսաստանը մնում է Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերը՝ առաջ անցնելով Թուրքիայից և Չինաստանից։ Ռուսաստանից արտահանումը հունվար-փետրվարին աճել է 38,1%-ով։
Հյուսիսային հարեւանի հետ արտաքին առևտրաշրջանառությունը հունվարին կազմել է 2,9 մլրդ դոլար ընդհանուր ցուցանիշի 16,1%-ը։
Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների ցուցակում շարունակում է առաջ անցնել Թուրքիայից, որի հետ առևտրաշրջանառությունը կազմում է 387 մլն դոլար։
Երրորդ տեղում Չինաստանն է 246 մլն դոլարով, չորրորդում Ադրբեջանը` 242 մլն և Հայաստանը 203 մլն դոլարով: