Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ժողովուրդը» գրում է.«Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր առմամբ աճել է: Միայն թե աճի հիմնական գրավականը եղել է ոչ թե ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման, այլ ներկրման հաշվին: Իսկ ահա արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Ռուսաստանն է որոշակի աճել, այն էլ՝ շատ քիչ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին դեպի ՌԴ արտահանվել է 337.4 մլն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 28.8 տոկոսով: Իսկ ահա արտահանումը դեպի Բելառուս, Թուրքմենստան, Ղազախստան և Ղրղզստան նվազել է: Դեպի Բելառուս արտահանումը պակասել է 48.6 տոկոսով, դեպի Թուրքմենստան՝ 0.3 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 30.8 տոկոսով: Իսկ հետո էլ իշխանությունները փորձում են համոզել, թե ՀՀ-ն առաջընթաց է գրանցել և սկսել է նվաճել ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկան»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: