|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական բախումների եւ կողմերի միջեւ միմյանց մեղադրելու շուրջ փաստի մասին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության կողմից հղված հարցին ի պատասխան, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակն ասել է.
«Մենք այսօր ստանում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվ ռազմական գործողությունների մասին մտահոգիչ տեղեկություններ:
Եվ հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ կերպով դադարեցնել մարտերը եւ վերսկսել առարկայական բանակցությունները, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հարցերի համար լուծումներ գտնելու նպատակով»։