կարևոր
3394 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-23 13:05
Քաղաքական

Պետք է համախմբվել՝ մեր հողը պաշտպանելու համար, Բաքվի քայլերը նոր բախման մասին են խոսում. Օհանյան

 

Ցանկացած միջպետական պայմանագիր ամեն դեպքում պետք է վավերացվի ԱԺ-ի կողմից, մանավանդ խորհրդարանական կառավարման երկրում և խաղաղության գնում են մի քիչ արժանապատիվ կեցվածքով՝ պահպանելով քո երկրի շահերը և այն պայմաններում, երբ 2 հակամարտող կամ պատերազմող պետությունները պայմանավորվել են իրար հետ դառնալ հարևան պետություններ՝ խաղաղ համակեցության պատրասակամությամբ ապրելու։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Արդյո՞ք այս իրավիճակում Ադրբեջանի գործողությունները խոսում են այն մասին, որ իրենք կարող են խաղաղ համակեցությամբ ապրել Հայաստանի հետ, մի կողմից պարտադրանք, մի կողմից ճնշումներ, մի կողմից նաև հռետորաբանություն և պատերազմով վախեցնելու գործողություններ, իսկ մյուս կողմից պատրաստակամություն գնալ խաղաղության և ժողովորդին նաև ներկայացնել, որ մենք եթե չգնանք խաղաղության անպայման պատերազմ կլինի։ Ամեն դեպքում ինչ որոշում և առաջարկություն էլ իրենք ընդունեն պետք է գան ԱԺ և ներկայացնեն դա և հավանության արժանանա այդ փաստաթուղթը»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ տիրող իրավիճակը խոսում է այն մասին, որ բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք գտնվում և պատերազմի հավանականությունը ցանկացած ժամանակահատվածում պետք է լինի․

«Ի վերջո սեփական հողը պետք է պաշտպանել, պետք է համախմբվել և գնալ դրան։ Թե որ ուղղությամբ կան կուտակումներ, ինչպիսի նպատակադրումներ ունեն, դրան կարող է գնահատական տալ այն մարդն ով լուրջ հետախուզական տվյալներ ունի հակառակորդի վերաբերյալ, դա այսօրվա իշխանություններն են»,- ասաց նա։