Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը պայմանավորվել են Տավուշի 4 գյուղերը հանձնելու եւ հօգուտ Ադրբեջանի այլ քայլեր անելու հարցում: Նրանց ստորագրած փաստաթղթում ասված է․
«Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը»,- ասված է հայտարարության մեջ։
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանին հարցրինք, թե ի՞նչ գնահատական կտա․ Փաշինյանը օրեր առաջ տավուշցիների գլխի տակ փափուկ բարձ էր դնում, սակայն անսպասելի հանձնեց գյուղերը․
«Ինչպես ամենասկզբից էլ ասել ենք մենք, սա ուրացման և դավաճանության գործընթաց է, որ այսօրվա իշխանությունն իր ղեկավարով փորձում է հասցնել ավարտին։ Մեզ մարտահրավեր է նետված, և մենք պետք է պատասխանենք այդ մարտահրավերին։ Բնականաբար, այն, ինչ մենք ասել ենք բոլոր ժամանակներում, որ այսպիսի պարտադրված, միակողմանի «լուծումներ» չեն կարող լինել, որ դա անընդունելի է, և մենք չենք կարող համակերպվել դրա հետ, մենք մնալու ենք այդ նույն կետի վրա, և ուղղակիորեն շարունակելու ենք պատասխանել այդ նետված մարտահրավերին։ Թե ինչ կլինի ապագայում, ուղղակիորեն կերևա»,- ասաց Սրբազանը՝ դիմելով քաղաքացիներին․
Ես մի բան էլ եմ խնդրում․ համացանցում անհատ օգտատերերը, խմբերը և այլն, հայտարարությունները տարածելիս, այս մասին խոսելիս նախ զգուշավորությամբ խոսեն, չվիրավորեն որևէ ձևով, հեգնանք չլինի իրենց ասելիքների մեջ, այլ թող պատրաստվեն այս մարտահրվերին ուղղակիորեն դիմագրավելու, այս մարտահրավերները հաղթահարելու և մեր հաղթանակների համար։ Հեգնելու փոխարեն կոնսոլիդացվել է պետք, համախմբվել, և որ ամեն մեկը իր տեղում իր որոշակի ընդվզումը հայտնի՝ կլինեն խմբեր, թե անհատներ, որպեսզի մեր վերջնական հաղթանակը կնքենք։ Չարիքի իշխանությունը պետք է հեռանա»։