|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ մեր կողմից ներկայացված միջնորդությունը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում լավագույնը ներկայացնելու համար:
Մենք ըմբռնումով ենք մոտենում հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորների քվեարկությանը, այլ բան չէինք էլ սպասում:
Լրացուցիչ անգամ համոզվեցինք, որ իշխանյան կողմից բարձրակոչ հայտարարությունները արդարության և արդարադատության մասին՝ որևէ աղերս չունեն իրականության հետ:
Տեղեկացնեմ, որ անկախ հանձնաժողովի քվեարկության արդյունքներից մեր միջնորդությունը քննարկվելու է նաև խորհրդարանի լիագումար նիստում։
Արսեն Բաբայան
Փաստաբան