կարևոր
4486 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-20 12:19
Իրավական

Նժդեհ Գարագավորյանը դատի է տվել ԱԱԾ-ին

Նժդեհ Գարագավորյանը դատի է տվել ԱԱԾ-ին

Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը հայց է ներկայացրել վարչական դատարան` ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության` պահանջելով, որ իր տվյալները հեռացնեն Հայաստանի Հանրապետության համար անցանկալի անձանց տվյալների բանկից, այսինքն` նրա մուտքը արգելվել է Հայաստան: Հայցադիմումը դատարան է ներկայացվել մարտի 15-ին, դատարանն այն վարույթ է ընդունել, գործը մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին:

Հիշեցնենք, որ արգելվել էին նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի գրասենյակի ատենապետ Մասիս Աբրահամյանի եւ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը, նրանք ևս հայց են ներկայացրել ընդդեմ ԱԱԾ-ի: