կարևոր
2758 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-31 12:33
Քաղաքական

Մասիս և Սյունե Աբրահամյանները ևս դատի են տվել ԱԱԾ-ին

Մասիս և Սյունե Աբրահամյանները ևս դատի են տվել ԱԱԾ-ին

ՀՅԴ Նիդեռլանդների Հայ դատի գրասենյակի ատենապետ Մասիս Աբրահամյանը եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը հայցեր են ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության՝ պահանջելով, որ դատարանը ԱԱԾ-ին պարտավորեցնի վերջիններիս անունները հեռացնել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։ Սյունե Աբրահամյանի հայցը մակագրվել է դատավոր Ռոբերտ Մաքեյանին, Մասիս Աբրահամյանինը՝ դատավոր Մհեր Պետրոսյանին։

Մասիս Աբրահամյանի հայցի քննության առաջին նիստը նշանակված է 2023 թվականի մարտի 22-ին, Սյունե Աբրահամյանի հայցի քննության առաջին նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։ Հուլիսի 31-ին, հիշեցնենք, արգելվել էր ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական  միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան, իսկ օգոստոսի 1-ի  առավոտյան՝ Նիդերլանդների Հայ Դատի ատենապետ, կուսակցական գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքը։ Նրանք հայտարարվել էին պերսոնա նոն գրատա։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը ևս արգելվել էր Հայաստան: Նա ևս նույն պահանջով հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ-ի։

hraparak.am