Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը պատրաստ է Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև եռակողմ հանդիպման. առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա, որտեղ այդ հարցը կքննարկվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 14-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մոսկվայում երեք երկրների ԱԳ նախարարի հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին:
«Հայաստանը պատրաստ է դրան, երեկ դրա մասին խոսել եմ նաև Ռուսաստանի նախագահի հետ: Առաջիկայում նախատեսվում է արտաքին գործերի նախարարի այց Մոսկվա, որտեղ կքննարկեն…»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպման չկայանալը իրականում սուր ճգնաժամի հետ էր կապված, ոչ թե հանդիպում բոյկոտելու միտում կար: «Այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ նախարարը լինի Երևանում: Մենք հանդիպումը չենք մերժել, այդ իրավիճակում պետք էր, որ նախարարը լինի Երևանում: Մենք ասել ենք, որ այդ հանդիպումը չի չեղարկվել. ու պատրաստ ենք հանդիպման: