կարևոր
2755 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-16 11:43
Քաղաքական

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Հունվարի 16-17-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով։ Այս մասին տեղեկացանք ԱԳՆ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի ֆեյսբուքյան էջից։

Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ գործընկերների հետ։