կարևոր
3676 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-06 17:40
Հասարակություն

ՈւԵՖԱ-ի որոշմամբ Հայաստան-Թուրքիա հանդիպմանը թուրք երկրպագուներ չեն լինի

ՈւԵՖԱ-ի որոշմամբ Հայաստան-Թուրքիա հանդիպմանը թուրք երկրպագուներ չեն լինի

ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ մարտի 25-ին Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպմանը թուրք երկրպագուներ չեն լինի։

Մարտի 6-ից մեկնարկում է ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը կայքում:

Տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ: Այդ մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն, հայտնում է ՀՖՖ կայքը։

Տոմսերը, ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից, հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան երկու տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:

Տոմսերի արժեքներն են՝

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 10,000 դրամ: