27 09 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 410.74 |
GBP | ⚊ | 472.35 |
GEL | ⚊ | 145.21 |
RUB | ⚊ | 4.03 |
USD | ⚊ | 387.71 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո Սյունիքի մարզը հայտնվել է միջազգային պաշտոնյաների եւ կառույցների ուշադրության կենտրոնում, շուրջ 2 տարի է՝ տարբեր կալիբրի պաշտոնյաներ, դեսպաններ են այցելում մարզ, իսկ վերջին շրջանում՝ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչներ։ Մարզում իրականացնում են «Աղետների ռիսկերի կառավարման» թեմայով ծրագրեր։
Սյունիքի մարզի պաշտոնական աղբյուրն ասաց, որ այդ կառույցներն ու հայաստանյան գործընկեր ՀԿ-ները, իրար հերթ չտալով, տարբեր համայնքներում նոն-ստոպ ռեժիմով դասընթացներ են իրականացնում, քննարկումներ կազմակերպում, որոնք հիմնականում վերաբերում են բնակչության տարհանման պլաններին, ապաստարանները կարգի բերելուն, բնակֆոնդին եւ այլ հարցերի։
Այս ակտիվությունը սյունեցիների մոտ մտահոգություններ է առաջացրել, կասկածներ, որ նոր աղետից, այն է՝ Արցախի վերջնական կապիտուլյացիայից առաջ միջազգային հանրությունը պատրաստում է Սյունիքը, որպեսզի մարզը կարողանա ընդունել փախստականների։ Առավել լավատեսներն ուզում են հավատալ, որ այս պատրաստությունները ոչ թե Արցախի հետ են կապված, այլ՝ Իրանի, որ առաջիկայում աշխարհաքաղաքական սրացումների հետեւանքով Սյունիքը կարող է իր հարկի տակ իրանցի փախստականների ընդունել։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։