Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային աղետին արդեն հաջորդում է սոցիալ-տնտեսական աղետը, մեր երկիրը գտնվում է սոցիալ-տնտեսական կոլապսի մեջ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում։
Նա վստահեցրեց, որ, այս առումով, առաջիկայում լուրջ խնդիրներ ենք ունենալու։
«Ես շարունակում եմ պնդել, որ այդ դավաճանի՝ իշխանության ամեն մի րոպե ավելի մնալը կորուստ է մեր երկրից, մեր հայրենիքից։ Մենք ամեն ինչ և ամեն օր անելու ենք, որպեսզի այս մարդը հեռանա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Կարծիքներին, որ ընդդիրադիրների գործողությունները բավականաչափ վճռական չեն, Իշխան Սաղաթելյանը հակադրվեց՝ երեկվա նախաձեռնությունը՝ շրջափակել կառավարության շենքը, իր գնահատմամբ, շատ վճռական գործողություն էր։
«Նիստը չեղարկելուց բացի մեր նպատակն այն էր, որ կառավարությունը 4 ժամ գտնվեց շրջափակման մեջ։ Ես կոչ եմ անում մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վճռական գործողությունների կոչ են անում մեզ, նման միջոցառումների ժամանակ լինել շատ ակտիվ և մասնակցություն ունենալ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ իրենց պայքարի վճռականության վրա որևէ մեկը թող չկասկածի, իրենք ամեն ինչ անելու են այդ պայքարի հաղթանակի համար, որովհետև դա իշխանություն-ընդդիմություն պայքար չէ, դա չարիքի կառավարությանը հեռացնելու պայքար է, որպեսզի կարողանանք փրկել մեր հայրենիքը։
Ոստիկանության ՔՀԳ վարչությունից դուրս գալուց հետո Իշխեն Սաղաթելյանը տեղեկացրել էր, որ իրեն այս անգամ կանչել էին ՀՔԾ-ի առջև հայտարարությունների համար, որտեղ ՀՔԾ աշխատակիցներին Իշխան Սաղաթելյանն ասել էր՝ եթե խելքի չգաք, պատասխանատվություն եք կրելու Փաշինյանի դավաճանական արարքների համար։
Մանրամասն՝ տեսանյութում․