|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Վրաստանի կառավարության որոշմամբ ՝ ապրիլի 15-ին, ժամը 21: 00-ից, երկրի չորս խոշոր քաղաքները, ներառյալ մայրաքաղաք Թբիլիսին, Ռուսթավին, Բաթումին և Քութաիսին, փակվում են մուտքի և ելքի համար. գրում է apsny.ge-ն՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Գախարիայի խոսքով՝ սահմանափակումներն ուժի մեջ կլինեն10 օր: Ըստ նրա՝ նման կերպ կառավարությունը նպատակ ունի երկրում ներքին շարժունակությունը նվազագույնի հասցնել։
Կառավարության ղեկավարը բացատրել է նաև, որ սահմանափակող միջոցառումների խստացումը պայմանավորված է երկրում վարակակիրների թվի աճով: Մասնավորապես, Վրաստանում այսօր առաջին անգամ մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 30 վարակ:
«Այսօր անցկացվել է 500 մարդու հետազոտություն: Կարելի է ասել, որ հասել ենք երկրում լայնածավալ ներքին բաշխման փուլին: Ոչ ոք չի կարող մեզ հստակ ասել, թե երբ ենք մենք հասնելու ճգնաժամի գագաթնակետին », - ասել է նա։