կարևոր
3079 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-28 13:50
Քաղաքական

Բա մեկը չկա ասի, այ Նիկո՛լ, Արցախ հանձնողին ավելի կսազի թուրքական լյուլյա քյաբաբ ուտելը, այլ ոչ թե՝ ռուսական пирожк-ի․ Էդուարդ Շարմազանով

Բա մեկը չկա ասի, այ Նիկո՛լ, Արցախ հանձնողին ավելի կսազի թուրքական լյուլյա քյաբաբ ուտելը, այլ ոչ թե՝ ռուսական пирожк-ի․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Ինչպե՞ս է լինում, որ Լաչինն ու Աղավնոն, Շուռնուխն ու Գորիս-Կապան 21կմ հանձնելը՝ հեչ, բայց Հաագայի դատարանի վճիռը՝ մեջ։

9.000 քառ.կմ հանձնել է,Քարվաճառ ու Աղդամ/նռան ֆոտոյի ականջը կանչի/հանձնել է, Արցախի ինքնորոշումից հրաժարվել է ու հիմա էլ սաղ ազգի առաջ «լոպազանում» է պերաշկի ու սիմինդ ուտելով։

Բա մեկը չկա ասի, այ Նիկո՛լ, Արցախ հանձնողին ավելի կսազի թուրքական լյուլյա քյաբաբ ուտելը, այլ ոչ թե՝ ռուսական пирожк-ի։

Չլինի՞ իշմար ես տալիս թուրքերին ու նատօականներին,որ ռուսական ներկայության դադարեցման գործընթացը մտնում է վերջնական ուտելու փուլ, իսկ Հայաստանն էլ «սիմինդի» նման կրծվելու է ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի կողմից։

Դե ռուսներին էլ երեւի հասնում է․ Նիկոլին իրենք պահեցին, իրենց «դաբրոյով» նա վերարտդրվեց, իսկ հիմա էլ «թռնում» է ուրիշների գիրկը։

Հալալ է, ի՞նչ ասեմ։

Մեզ էլ հասնում է այս ամենը, որ 5 հազար տարվա մեջ չհասկացանք, որ Անկախ ու Ինքնիշխան Հայաստանը բացարձակ արժեք է, երբ մենք դա չենք պահում, ուրիշի հեչ պետք էլ չի լինելու»։