Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը ծիծաղելի, ամթալի, կառույցը հեղինակազրկող հայտարարությամբ է հանդես եկել: Անդրադառնալով ադրբեջանցի մարդասպան Քամիլ Զեյնալիին Ռուսաստանի ոստիկանության կողմից Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալելու, այնուհետև Բաքվին վերադարձնելու մասին ՀՀ դատախազության ուշացումով տարածած հայտարարությանը նշել է ՀՅԴ անդամ, քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը:
Նշենք՝ իրադարձությունից մեկ օր անց, ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ իրավասու մարմնից ստացել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն ՀՀ-ին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը ու ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն:
«Ադեկվատ մարդը նման հայտարաություն կտարածի՞: Ասենք չե՞ք տեսել, որ էդ մարդուն 24 ժամ առաջ ազատ էին արձակել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել՝ սպանության մեղադրանքով։ Քամիլը մասնակցել է 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է պատերազմական հանցագործություններ: Մասնավորապես առանձակի դաժանությամբ սպանել է խաղաղ հայ բնակչի ու այդ մասին տեսանյութ է հրապարակել:
Ավելին՝ տեսանյութում: