Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Գործ ունենք նրա հետ, որ 2018 թ․-ին Նիկոլի իշխանություն գալուց հետո ՀՀ-ում մեկնարկել է Հայաստանի Զինված ուժերի դեմ հարձակումների, քաղաքական հետապնդումների, նույն տրամաբանության մեջ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը և այդ դատաքնությունը դրա վառ վկայությունն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Իրականում իշխանությունը պարբերաբար սեփական մեղքերը, հանցանքները քողարկելու համար փորձում է թիրախավորել հանրության համար հարգելի անձանց, նախկին, գործող զինվորականներին, տարբեր գործիչների, թիրախավորում է տարբեր երկրների, միայն իրենց վանի այն բոլոր մեղադրանքնեը, որի համար պատասխան է տալու։
Հայրենազրկման, հայրենիքի կորստի, մեղսունակ կառավարման հետևանքով հայրենիքը այս վիճակին հասցնելու ամբողջ այդ բեռը։
Զինվորականությանը թիրախավորելու խորքային պատճառ կա, որովհետև այս քաղաքական ուժը, որի անունն է «Քաղաքացիական պայմանագիր»գենետիկորեն ատում է բանակը, այս քաղաքական ուժի շատ ներկայացուցիչներ ոչ միայն իշխանության գալուց հետո, այլ նաև իշանության գալուց առաջ տարիներ շարունակ պայքարել են բանակի դեմ, և այսօր, երբ ասում ենք մեր երկիրը անվտանգային լուրջ խնդիր ունի, որովհետև մեր երկրում Ազգային անվտանգության քարտուղարը բանակի դեմ տարբեր ձևերով պայքար մղած անձ է»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ այսօր խորհրդարանում բազմել են շատերը, ովքեր տարիներ շարունակ բանակի դեմ են պայքարել, որոնք ծաղրել են ազգ-բանակ գաղափարը, որոնք ծաղրել են հայրենասիրությունը։
«Դիմադրությունը ամեն օր է, այն ոչ միայն բողոքի գործողություն է, հանրահավաք, այն հարցը, թե սրանցից երբ ենք պրծնելու, երբ ենք լարելու, նույն այդ դիմադրությունն է, ինչ վերաբերվում է դատաստանի, այո, դատաստան լինելու է, օրենքի շրջանակներում լինելու է, շատ հարցերի պատասխան տալու են»,- ասաց պատգամավորը:
ՀՅԴ-կան գործչի խոսքով՝ Փաշինայնի տանը ուսադիրները դրված չէր, որ ում ուզենար գեներալի կոչում շնորհեր.
«Սրանց համար երկրի կառավարումը գործնագործ խաղալ է, իրենց ամբողջ պատկերացումը սա է, նույնիսկ կոչում շնորհելը, որը ՀՀ սահմանադրությամբ վերապահված է նախագահին, Նիկոլ Փաշինայնը շտապում էր ստատուս գրել, որից հետո նախագահին հրամանագրել, ինչ վերաբերվում է Մարտական խաչ շնորհելուն, դա առանձին պատմություն է։ Եղել են տավուշյան գործողություններ, որի համար մարդիկ պետք է պարգևատրվեն։ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգը փոշիացնելով,սարքեց շոու։ Նույնիսկ այն փաստը, որ Հայաստանի ազգային հերոսի կոչումը ի վերջո ՀՀ անունից հանձնում էր երկրի նախագահը, Նիկոլ Փաշինայնը պարգևատրման արարողությունը ձգեց այնքան, մինչև այդ ժամանակ Արմեն Սարգսյանը գնաց արձակուրդ և Սարդարապատում սարքեց իր շոուն, որը շատ թանկ արժեցավ մեր համար»,- ասաց նա: