Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր մեզանից բան են գողացել, եւ մենք մեր տեղը չենք գտնում։ Երբ թոռնիկներս ինչ-որ բաներ են հարցնում, փորձում եմ մեղմացնել, որովհետեւ անընդհատ մտածում ես, որ մենք լավատեսություն պետք է հաղորդենք մարդկանց, այլ ոչ թե չարություն սերմանենք։ Այս քարոզարշավի ընթացքում մեր նպատակը լինելու է հետեւյալը՝ փորձել հաղորդել լավատեսություն մեր ապագայի նկատմամբ. Սիսիանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Դաշինքի առաջնորդը նշեց, որ դաշինքում հավաքվել է այն թիմը, որը պատրաստ է ոչ միայն խոսել, այլեւ անել։
«Մեր երկրի այսօրվա պրոբլեմների աղբյուրն այս իշխանությունն է, իրենցից է ամեն ինչ սկսվել՝ իրենց ապիկարությունից, անտարբերությունից, ոչ պրոֆեսիոնալ կառավարումից, նաեւ, կարծում եմ, դավաճանությունից կամ հայրենասիրության պակասից»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ բանակն անվտանգության երաշխավորն է։ Չի կարող քաղաքական մի ուժ, որը 3 տարի հետեւողականորեն, ջանասիրությամբ քանդում է բանակը, մեկ էլ հանկարծ վերափոխվի եւ սկսի բանակը կառուցել։
«Իրենք շարունակելու են քանդել այն, ինչը դեռ բանակից մնացել է։ Հիշո՞ւմ եք՝ ձեզ ինչ խոստում են տվել տնտեսության մասին։ Ասել են՝ տնտեսական վերելք, կախարդական փայտիկ։ Մենք ստացանք տնտեսական անկում։ Ասում էին՝ թռիչքաձեւ աճ, ստացանք թռիչքաձեւ անկում։ Մենք ստացանք աղքատության աճ, արտագաղթի ահռելի աճ՝ 80 հազար մարդ՝ 4 ամսում։ Այդպիսի թվեր Հայաստանում չեն եղել 25 տարի։ Այս հասարակությանը հների-նորերի, ղարաբաղցի-հայաստանցիների մենք չենք բաժանել։ Իրենք են բաժանել։ Ու հիմա մենք պետք է հավատանք, որ իրենք ունա՞կ են դա վերականգնել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում