|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրքական իշխանությունները որոշել են փոխել բանակի կանոնադրությունը` զինվորականներին զրկելով պետական հեղաշրջում անելու իրավունքից: Համանպատասխան օրենսդրական լրացումը հունիսի 27-ին կառավարությունը ներկայացրել է խորհրդարան. գրում է Hurriyet-ը:
Փոփոխությունները կսահմանափակեն զինվորականների մասնակցությունը ներքաղաքական կյանքին: Նրանց հիմնական խնդիրը կլինի Թուրքիայի պաշտպանությունն արտաքին սպառնալիքներից:
Օրինագիծը խորհրդարանում կքննարկվի այս տարվա աշնանը:
Թուրքական բանակին հեղաշրջում անելու իրավունքը տրվել էր 1960-ականներին: Այդ ժամանակներից արդեն 4 զինվորական պետական հեղաշրջում է եղել: