Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 15-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ հրավիրվել է արցախահայության ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստը:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է ԱՀ Նախագահի 2023 թվականի փետրվարի 13-ի ՆՀ -81-Ա հրամանագիրը պետական հանձնաժողովի անհատական կազմի մասին: Համաձայն հրամանագրի՝ ձևավորվել է հանձնաժողովի հետևյալ կազմը.
Արթուր Թովմասյան - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, հանձնաժողովի նախագահ
Արթուր Հարությունյան - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Ազատ հայրենիք–ՔՄԴ» խմբակցության ղեկավար
Մարսել Պետրոսյան - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Միասնական հայրենիք», խմբակցության ղեկավար
Արթուր Մոսիյան - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար
Դավիթ Գալստյան - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար
Դավիթ Մելքումյան - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար
Կարեն Կոստանդյան - Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Դավիթ Սարգսյան - Ստեփանակերտի քաղաքապետ
Արտեմ Հարությունյան - Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ
Ժիրայր Միրզոյան - Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
Ռոբերտ Ղահրամանյան - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար
Խորհրդակցությանը քննարկվել է արցախահայության ազգային–ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների ծրագրի կազմման հարցը:
ԱԺ նախագահը հայտարարել է, որ վաղը ՝ փետրվարի 16-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա հանձնաժողովի հերթական նիստը: