Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նկատի առնելով Սահմանադրության 164-րդ հոդվածի, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 4-րդ հոդվածի, «Հանրային ծառայությունների մասին» օրենքի 31-րդ հոդվածի կարգավորումները «Հայաստան» խմբակցությունն անհրաժեշտ է գտել ներկայացնել այս որոշման նախագիծը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը:
«Նշված իրավակարգավորումների համաձայն ՍԴ դատավորը իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և նման գործունեություն է համարվում անհատ ձեռնարկատեր լինելը: Սեդա Սաֆարյանը, 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր և լինելով անհատ ձենարկատեր, պահպանել է իր այդ կարգավիճակը մինչև 2023 թվականի հունվարի 27-ը: Մինչդեռ ընտրվելուց հետո 30 օր ընթացքում Սեդա Սաֆարյանը պետք է դադարեցներ այս կարգավիճակը, պետք է պետաան հաշվառումից դուրս գար»,- ասաց նա։
Պատգամավորը հայտնեց, որ դիմումի մշակման և որոշման նախագիծ ներկայացնելու համար հիմք են հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունները և մամուլում ու այլ հրապարակումները:
«Սեդա Սաֆարյանը 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ԱԺ-ի որոշմամբ ընտրվել է ՍԴ-ի դատավոր և պաշտոնը ստանձնելու երդումը տվել է դեկտեմբերի 16-ին, թեև ՍԴ-ի մասին օրենքի 5-րդ հոդվածի կարգավորումների համաձայն, նրա պաշտոնի ստանձնման օրը դեկտեմբերի 10-ին է և ըստ իրավաբանական անձանց ռեգիստրում տեղադրված տեղեկատվության 2023 թվականի հունվարի 27-ին է դիմել և դադարեցրել անհատ ձեռներեցի գործունեությունը»,- ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորը, նկատելով, թե ԱԺ-ն լիազորություն չունի այդ խախտման համար դադարացնել ՍԴ դատավորի գործունեությունը, ասաց, որ այդ պատճառով էլ որոշման նախագիծ է ներկայացվում հարցով բարձրագույն դատարան դիմելու համար:
Մինասյանը նաև նշեց, որ Սեդա Սաֆարյանը խախտել է իր հիշատակած օրենքների պահանջները: