կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-12 17:17
Քաղաքական

Ի՞նչ ա նշանակում` կամ էս յան, կամ էն յան. ՀՀԿ-ական

Ի՞նչ ա նշանակում` կամ էս յան, կամ էն յան. ՀՀԿ-ական

Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու` Սերժ Սարգսյանի մտադրությանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը «շատ նորմալ է վերաբերվում»:

 

«Այդ միությունը շուտվանից էր կայացել, եթե մեր սահմանները պահպանում է ռուսական զորքը, եթե մեր էներգետիկան ամբողջությամբ Ռուսաստանի հսկողության տակ է: Մենք այսօր ունենք անվտանգության խնդիր»,- նշեց պատգամավորը եւ շտապեց ընդգծել, որ ողջունում է նախագահի այդ քայլը:

 

ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարության մասին, որ Ասոցացման համաձայնագիրն ու Մաքսային միությունն անհամատեղելի են, ՀՀԿ-ական պատգամավորը, պարզվում է, տեղյակ չէր: «Դա չի նշանակում, որ եթե նախագահը Մաքսային միությանն անդամակցելու մտադրություն է հայտնել, մենք Եվրոպայից ձեռ ենք քաշելու: Համագործակցությունը գնում է Եվրոպայի հետ: Եթե Եվրոպան ասում է, որ մարդու իրավունքները պաշտպանում է, իրանք իրավունք չունեն չհամագործակցելու: Ի՞նչ ա նշանակում` կամ էս յան, կամ էն յան:  Հենց իրանք հակասում են իրար»,- նշեց պատգամավորը: