|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանի սանձազերծած շրջափակման հետևանքով Արցախում 10հզ.-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ:
Արցախի օպերատիվ շտաբը տեղեկացրել է, որ առաջիկայում սոցիալական ծանր վիճակի մեղմացմանն ուղղված ծրագրեր է գործի դնելու:
Սոցիալ-տնտեսական առումով ևս Արցախում բազմաթիվ խնդիրներ կան` գործազրկությունից, կոմունալ վճարներից մինչև վառելիքի ճգնաժամ և Արցախը միայն իր ռեսուրսներով, բյուջեի վերաբաշխումներով խնդիրը չի կարող լուծել:
Շրջափակման պայմաններում նոր աշխատատեղերի բացման թեման նույնիսկ տեղին էլ չէ քննարկել, այստեղ սոցիալական նոր փաթեթ պետք է ներդնել, որն առանց Հայաստանի ու միջազգային կազմակերպությունների միջամտության գրեթե անհնարին է իրագործել:
Այս համատեքստում պետք է դիտարկել աշխատանքը կորցրած և սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքների կոմունալ վճարների մասնակի կամ ամբողջական փոխհատուցման հարցը:
Քննարկելի է նաև սոցիալական ծանր պայմաններում գտնվող ընտանիքների երեխաների դեղորայքի և սննդամթերքի նվազագույն ծավալի ապահովման հարցը:
Տարեվերջին հայտարարվեց, որ ՀՀ-ում փոխվարչապետի գլխավորությամբ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է զբաղվի Արցախի սոցիալ-տնտեսական, հումանիտար խնդիրներով, նույնիսկ մի քանի մլրդ գումար հատկացվեց:
Արցախի մասով պետք է շտապել, որպեսզի գոնե լուծման ենթակա հարցերը օպերատիվ կարգավորում ստանան` որոշակի առումով մեղմելու առանց այն էլ մարդկանց ծանր պայմանները»: