Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով՝ «Արցախ Կարպետ» գորգագործական ընկերության 45 աշխատակից հարկադիր պարապուրդի է մատնվել :
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Արցախ Կարպետ» ՍՊ ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը՝ հավելելով, որ շրջափակման պատճառով կանգնել են ինչպես հումքի, այնպես էլ պատրաստի արտադրանքը շուկա արտահանելու խնդիրների առջև, քանի որ իրացումը կատարվում է Երևանում գործող խանութ-սրահի միջոցով:
«Հումքի խնդրով պայմանավորված՝ չենք կարող նոր աշխատանք սկսել, իսկ ունեցածով կարողացել ենք միայն ավարտին հասցնել կիսատ մնացած գորգերն ու կարպետները: Բոլոր աշխատողներն այժմ հարկադրված պարապուրդի են մատնվել: Ընդ որում այս աշխատանքը նրանց հիմնական եկամտի աղբյուրն է: Աշխատանքից ոչ ոքի չենք ցանկանում հեռացնել, որովհետև խնդիրը նախ բարոյական նշանակություն ունի, իսկ բացի այդ, նաև մասնագետներ կորցնելու տեսանկյունից է կարևոր : Գորգ գործելու համար տարիներ շարունակ մենք պատրաստել ենք աշխատակիցներին, ովքեր վարպետների հետ ուսուցման տևական փուլեր են անցել»,-մանրամասնեց Սևակ Խաչատրյանը:
Ավելի վաղ, Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շրջանակում 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ բացառապես Արցախի Հանրապետությունում մասնավոր հատվածի աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող՝ 2023 թվականի փետրվարի 1-ին նախորդող առնվազն 15 օրերին աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով չաշխատած անհատ ձեռնարկատերերին, այդ թվում՝ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց միանվագ դրամական աջակցության տրամադրման նպատակով դիմումների ընդունումը:
Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է՝ անհատ ձեռնարկատերերին (բացառությամբ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի ու ֆիզիկական անձանց)՝ 136 000 ՀՀ դրամի չափով. արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց` 68 000 ՀՀ դրամի չափով: