|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Այդ չարաբաստիկ «եթե»-ները
Քննարկումներ, բավականին հաջող, նաև անհաջող կատակներ՝ հրաժարականների, հրաժարական տվածներին նոր նշանակումների, այդ թվում նոր՝ խեղկատակների նշանակումների առիթներով։Առավել քան լուրջ քննարկումներ, հարցազրույցներ, հայտարարություններ՝ Հայաստանի այսօրվա և վաղվա սպասվելիք դառը ճակատագրի մասին։ Բոլոր մտահոգ քննարկումներում հնչում է ԵԹԵ մեկ և ԵԹԵ երկու․․․մտքերը։Առաջին ԵԹԵ-ն, եթե բռնապետիկը մնա իշխանության։ Երկրորդ ԵԹԵ-ն՝ ինչ անել բռնապետիկին հեռացնելու և Արցախն ու Հայաստանը փրկելու համար։ Արդեն 3-րդ տարին է այդ երկրորդ
ԵԹԵ-ն չի իրականանում։ Տպավորություն է ստեղծվում , որ բոլորս հանձնվել ենք և անցել «կառուցողական ընդդիմության» ոճին՝ քննադատություններ՝ ծաղր և այլն։Այս ամենից էլ օգտվում և շարունակում է իր դավաճանական գործունեությունը վարչապետ-բռնապետիկը, այդ թվում՝ խեղկատակներին բարձր պաշտոնների նշանակելով։Այսինքն իրականանում է առաջին ԵԹԵ-ն։
Իմ տպավորությամբ, չնայած դաժան շրջափակմանը,այդ երկրորդ ԵԹԵ-ն այսօր իրականացվում է Արցախ ամրոցում։ Այո՛, հույսս Արցախն է ու հերոս արցախցիները։
Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան