կարևոր
2923 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-27 13:20
Քաղաքական

Հատուկ հանձնարարություններով ստրուկներ․ Ավետիք Իշխանյան

Հատուկ հանձնարարություններով ստրուկներ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ կարդացի, թե ինչպես կառավարության նիստում, ՀՀ գլխավոր դատախազուհին «մասնագիտորեն» հիմնավորում էր բռնապետիկի նախորդ շաբաթ առաջ քաշած «վարկածը» «զորամասի» հրդեհի վերաբերյալ։

Հայաստանում գոյություն ունի «Հատուկ հանձնարարություններով» դեսպանի պաշտոն։

Պարզ է, չէ՞, թե ում հանձնարարություններն է կատարում լուսավոր դեսպանը։

Առաջարկում եմ իրերը, ներեցեք՝ պաշտոնյաներին կոչենք իրենց անուններով։

Ստորև ներկայացված է հատուկ հանձնարարություններով ստրուկ-պաշտոնյաների ոչ ամբողջական ցանկը․

-Հատուկ հանձնարարություններով գլխավոր դատախազ։

-Հատուկ հանձնարարություններով ԲԴԽ նախագահ։

-Հատուկ հանձնարարություններով ԱԺ նախագահ։

Եվ վերջապես․

-Հատուկ հանձնարարություններով ՀՀ նախագահ»։