Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիան արգելել է Ադրբեջանի ԱԳՆ-ի Իսլամական համագործակցության կազմակերպությանը կից հատուկ հանձնարարություններով դեսպան Էլշադ Իսքենդերովի մուտքը երկիր: Այդ մասին հայտնում է Haqqin.az-ը` թուրքական ԶԼՄ-ներին հղումով:
Պաշտոնյային մեղադրել են այն բանում, որ նա ստվեր է գցում Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների վրա: Բանն այն է, որ հունվարի 15-ին Թուրքիայում ԻՀԿ-ի նիստի ժամանակ Պարսից ծոցի արաբական երկրներից մեկի ներկայացուցիչը պատմել է, որ Ադրբեջանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան Բաքվում իրենց երկրի դեսպանատուն է ներկայացել և հայտնել, որ «Թուրքիան իրենց պետության դեմ դավադրություն է ծրագրում»:
Ըստ ermenihaber.am-ի` ԻՀԿ ժողովից հետո Ադրբեջանի պատասխանատու մարմինները թեմայի վերաբերյալ հետաքննություն են իրականացրել և պարզել, որ Ադրբեջանի արտգործնախարարության մի ներկայացուցիչ Ադրբեջանի անունից կեղծ տեղեկություն է տարածել։ Ավելի ուշ պարզվել է, որ ադրբեջանական ԱԳՆ-ի պաշտոնյան, որի մասին խոսել է Պարսից ծոցի արաբական երկրներից մեկի ներկայացուցիչը, Էլշադ Իսքենդերովն է: Այդ պատճառով Թուրքիայի ԱԳՆ-ն արգելել է նրա մուտքը երկիր: