| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է․
«ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալը դեպքի օրը Հանրային հեռուստաընկերության եթերում նշում է, որ 14 զինծառայողի մարմինները գտել են իրենց մահճակալներին՝ պառկած:
Դեպքի վայրում եղած և փրկված զինծառայող Գարուշն այսօր հրապարակային հայտնել է, որ, երբ արթնացել է, չի տեսել պառկած մարդ, ավելին՝ բոլորն անկանոն շարժվում էին:
Հարց է առաջանում, թե ինչու են Նիկոլից մինչև փրկարար ծառայության պետի տեղակալ ակնհայտ հորինվածքներ պատմում, որոնք այն աստիճան ոչ սինխրո են, որ ակնհայտորեն ստահոդ են թվում:
Շուտափույթ ապաքինում Գարուշին:
Ես մեծապես հույս ունեմ, որ բուժում ստացող մնացած տղաներն արագորեն կապաքինվեն, ու վերջապես պատասխան կտրվի բոլոր կարևոր հարցադրումներին»: