կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-20 18:40
Հասարակություն

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն է նշանակվել

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն է նշանակվել

Հուլիսի 18-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ փրկարար ծառայության գնդապետ Մուշեղ Ղազարյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Մուշեղ Վիլիկի Ղազարյանը ծնվել է 1962թ. սեպտեմբերի 3-ին Երևանում:

1999 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որակավորումը` իրավաբան:

1980-1982 թթ.` ծառայել է ԽՍՀՄ բանակում:

1988-1994 թթ.` աշխատել է Երևանի երաժշտական ընկերության արդյունաբերական կոմբինատում` որպես արտադրության պետ:

1990-1994 թթ.` մասնակցել է արցախյան ազատամարտին:

1992-1994 թթ.` ՀՀ ՊՆ Զ/Մ հրամանատարի մարտական գծով գլխավոր խորհրդական:

1994-1996 թթ.` Երևանի կոնյակի գործարանի Սանկտ-Պետերբուրգի գլխավոր ներկայացուցչությունում` որպես գլխավոր տնօրեն:

1996-1998 թթ.` ՀՀ ՊՆ կարգապահության բաժնի պետ:

1999-2004 թթ.` «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ի «Շենգավիթ» մասնաճյուղի տնօրեն:

2004-2005 թթ.` ՀՀ ԱԻՎ քաղաքացիական պաշտպանության գնդի հրամանատար:

2005-2007 թթ.` ՀՀ ԱԻՎ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ:

2007-2014 թթ.` ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ:

2014 թ. սեպտեմբերի 17-ից նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ:

2016 թ. հուլիսի 18-ից նշանակվել է ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն:

Պարգևատրվել է՝


- ՀՀ ՊՆ «1992-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով /1996/
- ՀՀ Նախագահի «Մարտական ծառայության» մեդալով /1997/
- ԵԿՄ վարչության նախագահի կողմից` «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալով /2002/
- ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով /2004/
- ԼՂՀ «Մայրություն» , «Մայրական երախտագիտություն» մեդալով /2006/
- Արծիվ մահապարտների միության կողմից «Վազգեն Սարգսյան» շքանշանով /2007/
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով /2008/
- «ՅՈՒՆԵՍԿՈ», Համագործակցության մեդալով /2008/
- ՀՀ ԱԻՆ «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով /2010/
- ՀՀ ՊՆ «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալով /2012/
- ԼՂՀ նախագահի կողմից` «Մարտական ծառայություն» մեդալով/2012/
- ՀՀ Ոստիկանության «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքան շանով /2012/
- ՀՀ ԱԻՆ «ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով /2012/
- ԵԿՄ վարչության նախագահի կողմից «5-րդ բրիգադ 20 տարի» մեդալով /2012/
- Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամ, «Ֆրիտյոֆ Նանսենի» հուշամեդալով/2013/
- Երևանի քաղաքապետի կողմից` «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» մեդալով /2013/
- ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով /2013/
- ԼՂՀ ՊՆ «Պաշտպանության բանակի» հուշամեդալով /2014/
- ԵԿՄ վարչության նախագահի կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով /2014/
- ԵԿՄ վարչության նախագահի կողմից` «5-րդ բրիգադ» հուշամեդալով /2014/
- Երևանի քաղաքապետի կողմից` Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով /2014/
- Արցախի ազատամարտիկների միության կողմից` «Հայրենյաց պաշտպան» մեդալով /2014/


Ամուսնացած է, ունի չորս երեխա և երկու թոռ: