կարևոր
3304 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-19 11:52
Քաղաքական

Իրականությունից հեռու հորինվածքներ. Վուգար Ալիեւի հարցին ՌԴ նախագահ Պուտինի պատասխանի մասին

Իրականությունից հեռու հորինվածքներ. Վուգար Ալիեւի հարցին ՌԴ նախագահ Պուտինի պատասխանի մասին

Հունիսի 5-ին Պուտինը հանդիպում անցկացրեց համաշխարհային առաջատար տեղեկատվական գործակալությունների ղեկավարների հետ: Զրույցին մասնակցում էին տեղեկատվական գործակալությունների ներկայացուցիչներ Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, ԱՄՆ-ից, Ուզբեկստանից, Չինաստանից, Իրանից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Կորեայից, Իտալիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Իսպանիայից եւ Ֆրանսիայից: Ռուսաստանը ներկայացնում էր ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովը:

Պուտինը, ի թիվս այլոց, պատասխանեց Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալության վարչության նախագահ Վուգար Ալիեւի հարցին (http://kremlin.ru/events/president/news/74223)

Փորձենք պարզաբանել  Պուտինի պատասխանի բովանդակած որոշ միֆոլոգեմներ:

1. «Մենք զգում ենք Ադրբեջանի ղեկավարության՝ միջպետական կապերի շինարարության տրամադրվածությունը հատկապես փոխադարձ շահերի, ես կասեի նույնիսկ, միմյանց նկտմամբ որոշակի աստիճանի համակրանքի հիման վրա»:

Ես չգիտեմ, թե ՌԴ ղեկավարությունում ովքեր են «համակրանք» տածում Ադրբեջանի նկատմամբ, բայց  Ռուսաստանի հասարակ քաղաքացիների շրջանում որեւէ համակրանք չեմ նկատել: Հակառակը: Մշտական կոնֆլիկտները, կռիվները եւ սպանությունները, որոնք կատարում են ադրբեջանցիները Ռուսաստանում, վկայում են ավելի շուտ Ադրբեջանի նկատմամբ հակակրանքի, ոչ թե հակառակի մասին: Ընդ որում, հանրահայտ է՝ Բաքուն ՌԴ-ի ներքին գործերին միջամտելու քաղաքականություն է վարում՝ կիրառելով իսկական ֆաշիստական մեթոդներ, ներառյալ Ռուսաստանի քաղաքացիների դեմ քրեական գործերի հարուցումը եւ այն քաղաքագետներին, փորձագետներին, լրագրողներին ու գիտնականներին ահաբեկելու այլ ձեւերը, որոնք քննադատական դիտողություններ են անում Ալիեւի վարչակարգի հասցեին: Այսուհանդերձ ի՞նչ համակրանքի մասին կարող է խոսք լինել:

2. «Այլ կերպ հնարավոր չէ բացատրել 300 դպրոցների առկայությունը, որոնք գործում են Ադրբեջանում ռուսաց լեզվով եւ սովորեցնում են երեխաներին»:

Բավականին հորինված թեզ:

Նախ՝ Ադրբեջանի Հանրապետությունում ռուսական դպրոցների նշված թիվը զուտ ադրբեջանական վարկած է, որը ծիկրակում է Բաքվի ԶԼՄ-ներում վերջին 20 տարիներին եւ ինքնին ճշմարտացիության մեծ կասկած է առաջացնում:

Երկրորդ՝ ռուսաց լեզուն դասավանդում են Ադրբեջանում ոչ այն պատճառով, որ համակրում են ռուսներին, այլ որովհետեւ դա անհրաժեշտ է Ռուսաստանում ադրբեջանկան սփյուռքին  Ադրբեջանի օգտին փող քաշելու նպատակով հաջող գործառության համար: ԽՍՀՄ-ում 1930-ականներին լայնորեն տարածված էր գերմաներենի դասավանդումը: Ակնհայտորեն ոչ այն պատճառով, որ մենք գերմանացիներին համակրանքով էինք վերաբերվում, այլ որովհետեւ անխուսափելի պատերազմ էինք սպասում Գերմանիայից: Իսկ թշնամու լեզուն պետք է իմանալ: Նույնը կարելի է ասել անգլերեն սովորելու մասին «սառը պատերազմի» ժամանկաշրջանում:

3. «Բավական մեծ թվով ուսանողներ են սովորում Ռուսատանում Ադրբեջանից, նաեւ ռուսաստանյան բյուջետային հիմքով,  եւ մենք տեսնում ենք, որ երիտասարդների՝ Ռուսաստանում կրթւթյուն ստանալու շահագրգռությունը նույնպես բավականին մեծ է»:

Տարօրինակ է ձրի ուսումը Ռուսաստանում համարել Ռուսաստանի նկատմամբ համակրանքի ինչ-որ նշան համարել: Տվյալ պարագայում շահագրգռությունը զուտ պրագմատիկ է՝ անվճար կրթություն ստանալ ռուսների հաշվին: Է, դրանից ո՞վ կհրաժարվի:

4. «Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ» այդ ճանապարհին… Մենք աշխատում ենք երկու կողմից: Ես գիտեմ՝ Ալիեւը աջակցում է այդ նախագծին, մենք իրար հետ բազմիցս քննարկել ենք դա: Պաշտպանում է նաեւ Իրանի ղեկա վարությունը»:

Իրանի ղեկավարությունը պաշտպանում է «Հյուսիս-Հարավ նախագիծը», հարց չկա: Բայց դա վերաբերում է, նախ եւ առաջ, գոյություն ունեցող տարնսպորտային երթուղիներին Կասպից ծովով առաջին հերթին, ինչպես նաեւ Ղազախստանով ու Թուրքմենիայով: Եվ կզարմանաք, Հայաստանով ու Վրաստանով, որի մասին ռուսաստանյան պաշտոնական տեղեկանիներում քար լռություն է: Մինչդեռ Իրանի ղեկավարությունն այնքան էլ հավանություն չի տալիս Ադրբեջանի հետ կապ հաստատելու համար իր հաշվին երկաթուղու կառուցմանը։ Նրանք փնտրում են կոմերցիոն ներդրողներ, որոնք, պարզվում է, այնքան էլ հետաքրքրված չեն այս նախագծով։

Պատահական չէ, որ Պուտինն ասաց հետեւյալը.

«Հարցեր կան, որոնք լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն: Ի՞նչ հատվածներ, այդ թվում եւ Ադրբեջանի տարածքով, ինչպե՞ս ենք ֆինանսավորելու: Վարկո՞վ, թե՞ ուղղակի ֆինանսավորում է լինելու Ռուսաստանի կողմից: Ինչպե՞ս է դա կապվելու այն ճյուղերի հետ, որոնք գնալու են Արեւմուտք Ադրբեջանի տարածքով: Այնուհետեւ անհրժեշտ է ամեն ինչ լրամշակել մեր իրանակն գործընկերների ու բարեկամների հետ. ինչպե՞ս ենք կառուցելու այդ երկաթուղին, լա՞յն, թե նեղ, որ       ձգվում է Իրանի տարածքով մեկ»:

Այսինքն՝ եւ Իրանը, եւ Ադրբեջանը չեն ցանկանում սեփական փողերը դնել այդ երկաթուղու համար: Կողքից միամիտներ են փնտրում: Եվ ահա շատ պատեհ հայտնվել է Ռուսաստանը, որտեղ  ադրբեջանական լոբբին առաջ է մղում այն հայեցակարգը, թե առանց Ադրբեջանի Հյուսիս-Հարավ նախագիծը երբեք գլուխ չի գա։ Հերիք չէ՞ Ռուսաստանը թույլ տա, որ «խաղացնեն» իրեն: Անհրաժեշտ է Կասպից ծովով երթուղի մշակել, որը եւ ամենաէժանն է, եւ քաղաքական ռիսկերից զերծ՝ կապված երրորդ երկրների տարանցման հետ։

 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

Միխայիլ Ալեքսանդրով, ռազմա-քաղաքական հարցերի փորձագետ, քաղաքագիտության դոկտոր