կարևոր
5875 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-24 14:55
Հասարակություն Քաղաքական

ՄԻՊ նոր թեկնածուն հագուստի խանութների մենեջեր է եղել

ՄԻՊ նոր թեկնածուն հագուստի խանութների մենեջեր է եղել

Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Ազգային ժողով եւ չսպասելով, որ օրենքով նախատեսված մեկ շաբաթը լրանա, որպեսզի վերահաստատի իր դիմումը՝ հապճեպ հեռացավ ՄԻՊ գրասենյակից. գրում է hraparak.am-ը։

Երեկ լուր ստացանք, որ նա մեկնել է Հայաստանից։ Մինչ այդ, հրաժեշտ տալով ՄԻՊ աշխատակազմին, նա հայտարարել է, որ նոր աշխատանքի առաջարկ է ստացել եւ ընդունել է այդ առաջարկը։ Առաջիկայում ավելի հստակ կտեղեկացնենք, թե ինչ առաջարկի մասին է խոսքը

Ինչ վերաբերում է ՄԻՊ թափուր պաշտոնին, ապա մենք տեղեկացանք, որ իշխանությունների նոր թեկնածուն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանն է։ 

Նրա կենսագրությունն ուսումնասիրելով՝ անտեղյակ անձին կթվա, թե շատ լուրջ ճանապարհ անցած 40-ամյա կին է եւ արժանի է այս բարձր պաշտոնին։ Սակայն իրականում՝ եթե կենսագրությունից հանես տարբեր դասընթացներին մասնակցությունը ( Լոնդոնի Գլոբալ Համալսարանի (UCL) Կրթության և դիսլեքսիայի միջազգային ինստիտուտի «Ընթերցանության և գրելու դժվարություններ ունեցող երեխաների աջակցության մեթոդներ» դասընթաց, Կալիֆորնիայի Դեյվիսի Համալսարանի «Աուտիստիկ սպեկտորի խանգարումներ» դասընթաց, մասնակցություն է Ասիական զարգացման բանկի / ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի Կանանց ձեռներեցության, առաջնորդության և հաղորդակցության ծրագրին՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում եւ այլն), ինչպես նաեւ անհայտ բնույթի հասարակական գործունեությունը, տակը մնում է մեկ աշխատանքային փաստ՝ «Մոդամոնթ» հագուստի խանութների ցանցի մենեջերի պաշտոնը, որը նա զբաղեցրել է 2004-ից մինչեւ 2020 թվականը։ 

2020 թ․ մայիսի 15-ին նա նշանակվել է փոխնախարար, ինչն այն ժամանակ համակարգում մեծ զարմանք առաջացրեց։ Այսօր, փաստորեն, նա կարիերային հաջորդ վերելքն է գրանցելու՝ նշանակվելով ՄԻՊ բարձր ու պատասխանատու պաշտոնին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։