Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Այս ուրբաթ՝ հոկտեմբերի 25-ին, Մերիդիան ցուցահանդեսների կենտրոնում մեկնարկելու է Հայաստանի անշարժ գույքի շուկայի ամենասպասված իրադարձությունը՝ TOON EXPO 2024-ը։
Ցուցահանդեսին մասնակցելու են կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում գործող ավելի քան 100 խոշոր ընկերություններ։ Նրանց բացարձակ մեծամասնությունն արդեն իսկ ներկայացրել է էքսպոյի համար նախապատրաստած հատուկ առաջարկներն ու զեղչերը։
TOON EXPO-ին մասնակից ընկերությունների ներկայացրած հատուկ առաջարկներում առանձնապես աչքի է ընկնում Gyurjyan Cascade բնակելի թաղամասը, որը մրցունակ գներից զատ (ընկերությունն առաջարկում է բնակարաններ՝ սկսած 1ք/մ-ի համար 429.000 ՀՀ դրամից) իր գործընկեր ՎԵԳԱ խանութների ցանցի հետ համատեղ հանդես է եկել նաև աննախադեպ ակցիայով՝ 10% Cashback TOON EXPO 2024-ի ընթացքում ձեռք բերված բնակարանի ընդհանուր գնից։ Ընդ որում, եթե գնորդները որոշեն չկանխիկացնել Cashback-ի գումարն, այլ օգտագործել այն ՎԵԳԱ խանութների ցանցում, ապա կստանան լրացուցիչ 7-30% զեղչեր։
Ընդհանուր առմամբ, Էքսպոյին մասնակցող ընկերություններն իրենց կողմից կառուցվող շենքերում միջինում առաջարկում են 5% զեղչ։
Ցուցահանդեսի մուտքն այցելուների համար անվճար է, սակայն ցուցահանդեսին որպես այցելու մասնակցելու և խաղարկության կտրոն ձեռք բերելու համար հարկավոր է նախապես գրանցվել։