Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտարարվում է, որ կոռուպցիա չկա, բայց մենք ունենք առնվազ երկու փոխնախարար, որոնց նկատմամբ կոռուպցիան մեղադրանք է ներկայացվել՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:
«Կամ որ ասվում է, որ մոնոպոլիաներ չկան. Այո, սահմանափակումներ չկան, բայց շուկա մուտքեր էլ չկան: Օրինակ, մանրածախ առեւտրում նայենք. արդյոք խոշոր սուպերմարկետների կշիռը նվազե՞լ է ի հաշիվ փոքր խանութների: Այսինքն, դրական է, որ կառավարությունը գնում է մոնոպոլիաների վերացման ուղղությամբ, բայց այս պահի դրությամբ էական արդյունք չի գրանցվել: Մեր կարծիքով, շուկայում որոշակի դիրք ունեցող ընկերությունները պետք է գնան բաժնետիրացման: Եթե դու ունես մոնոպոլ դիրք, պետք է լինես բաժնետիրական ընկերություն: Տուգանքներն էլ պետք է լինեն համադրելի, որովհետեւ մարդը չարաշահում է իր մոնոպոլ դիրքը կամ մոլորեցնող գովազդ է անում, մոլորեցնող ապրանք է արտադրում, բայց իր տուգնքն ինչքա՞ն է, իր հասույթի մեկ տոկոսը»:
Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխության ակնկալիքներին, Արթուր Խաչատրյանն ասաց, որ այդ սպասումները առաջացան, երբ հայտարարվեց կախարդական փայտիկի մասին. «մարդիկ ասում են՝ եթե կա կախարդական փայտիկ, ես հիմա եմ ուզում, ոչ թե ուշ լինի, նուշ լինի, այլ ուտ լինի եւ շատ լինի»:
Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ի կարծիքով պետության դերը պետք է ականորեն մեծացնել. «Երբ խոսվում է հարավարեւելյան երկրների հաջողության մասին, նրանց արածը միայն կոռուպցիայի դեմ պայքարը չէր, այլ տնտեսական քաղաքականության պլանավորումը: Պետք եղած ժամանակ շաքարով էր մարդկանց առաջ տանում, պետք եղած ժամանակ՝ մտրակով: Մեզ մոտ ասում են՝ աղքատությունը քո ուղեղի մեջ է»: