կարևոր
4330 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-26 12:19
Հասարակություն

Արգելափակված են Ախթալան և այլ բնակավայրեր, խանութների մոտ հերթեր են. Օլեգ Դուլգարյան

Արգելափակված են Ախթալան և այլ բնակավայրեր, խանութների մոտ հերթեր են. Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը գրում է.

«Այն մասին թե ինչ է կատարվում Ախթալայում։

Արգելափակված են Ալավերդի համայնքի Ախթալա, Շամլուղ, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Քարակոփ, Շնող և Թեղուտ բնակավայրերը։

Խանութների մոտ մեծ հերթեր են գոյացել, մարդիկ գնումներ են կատարում, չգիտեն երբ դուրս կգան արգելափակումից»։

Դուլգարյանը քիչ անց նոր գրառում է արել, որում հայտնել է. «Մի խոսքով, Ալավերդու տարածաշրջանում ջրհեղեղի պատճառով արգելափակված են մի շարք բնակավայրեր, այդ թվում ես։

Արգելափակված են այս պահին Ախթալա, Շամլուղ քաղաքները, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Շնող և Թեղուտ բնակավայրերը, ըստ տեղեկությունների Քարկոփ բնակավայրում իրականացվել է էվակուացիա, իսկ կամուրջը Քարկոփի, որը ապահովում է ելք դեպի M6 մայրուղի ըստ տեղեկությունների չկա այլևս։

Ախթալայի կամուրջը, կապող վերոնշյալ բնակավայրերը M6 մայրուղու հետ այս պահին գտնվում է ջրի տակ և հայտնի չէ, այն գնացել է գետի հետ թե մնում է տեղում, ջրի ներքո է նաև  ճանապարհը, որը տանում է դեպի կամուրջ, հավանական է, որ ջրի հետքաշից հետո այն ևս լինի անանցանելի։

Այլընտրանքային գործող և անցանելի ճանապարհներ այս պահին գոյություն չունեն»։